Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. ՀՀ ընդդիմության սադրանքը Ալիեւի հայտարարության հիմք է դարձել

Նոյեմբեր 19,2012 19:04

 «Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, եւ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այս հայտարարությունը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը համարեց հերթական զառանցանք, որի համար, ըստ նրա, հող է պատրաստում Հայաստանի ընդդիմությունը. «Ընդդիմությունը տեղի, անտեղի պրովոկացիոն , անհեթեթ հայտարարություններով հող է պատրաստում նման հայտարարությունների համար»:

Մեկնաբանելով Ի. Ալիեւի մեկ այլ հայտարարություն, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ադրբեջանի համար մնում է արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն, եւ «միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում», պարոն Սահակյանն ասաց. «Նոր միտք չէ եւ երբեք արտառոց քննարկման թեմա չէ: Հերթական անհեթեթությունն է: Մենք մեր քաղաքական դիրքորոշումը արտահայտել ենք, անհեթեթ մեկնությունների նկատմամբ լարվածություն չենք զգում»:

Հիշեցնենք, որ ըստ Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր , որ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, եւ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը։ 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ էլ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ի. Ալիեւն ասել էր, որ այն Ադրբեջանի համար մնում է արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն եւ «միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930