Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը մոտ ժամանակներս քննարկելու է դոպինգ օգտագործած մարզիկների համար սահմանված պատժաչափը երկուսից՝ չորս տարի սահմանելու հարցը: Կազմակերպության՝ Մոնրեալում հրավիրված խորհրդակցությունում այս հարցը բարձրացրել է ՎԱԴԱ-ի նախագահ Ջոն Ֆեյխին:
Խնդրին վերջնական լուծում կտրվի եկող տարի եւ դրական ելքի դեպքում այն ուժի մեջ կմտնի 2015 թվականին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: