
Նա նշել է, որ Ռուսաստանի համերգային շրջագայությունից հետո Փարիզում է համերգ տալու, որից հետո` Գերմանիայում: Ըստ նրա հաշվարկների իր կյանքի ընթացքում նա ավելի քան 20 հազար համերգ է տվել. «Սովետի տարիներին կար ծրագիր, ըստ որի ես տարեկան 280 համերգ էի տալիս»:
Մաեստրոն պատմել է, որ Իոսիֆ Ստալինը իրեն ժամացույց էր նվիրել, որը նա փոխանակել է չորս գավաթ գարեջրի և չորս կարկանդակի հետ:
«Ես այդ ժամանակ փոքր էի` 19 տարեկան: 1947թ. հանդես էի գալիս մեր աշխատանքային խմբի անսամբլում: Մեզ կանչեցին Մոսկվա: Նվագեցինք Կրեմլում: Ես նաև մենահամերգով հանդես եկա: Ու ինձ ասացին, որ Ստալինն ինձ իր աշխատասենյակ է կանչում: Ու ինձ հանձնեցին մի տուփ` վրան գրված` Իոսիֆ Վիսարիանովիչից: Իսկ մենք այդ ժամանակ սոված էինք, չէ? որ դա պատերազմից հետո էր: Իսկ ընկերներս ասում են. «Ջիվան, ինչի՞դ է պետք ժամացույցը: Արի փոխանակենք»: Եվ մենք փոխանակեցինք մի քանի գավաթ գարեջրի և կարկանդակի հետ: Այդ ժամանակ ես չէի հասկանում, թե ինչ եմ անում, չէի հասկանում, թե այդ իրն ինչ արժեք ունի: Իսկ երբ մեծացա, ընդհանրապես վախենում էի պատմել դրա մասին, հայտնի չէ, թե ոնց կընդունեին այդ պատմությունը»:
Կարդացեք նաև
Թերթը գրում է, որ Այժմ Ջիվան Գասպարյանը երկու քաղաքացիություն ունի` ԱՄՆ-ի և Հայաստանի: Հարցին, թե արդյոք նա իրեն աշխարհաքաղաքացի չի զգում, Գասպարյանը պատասխանել է. «Հայրս հայ է, մայրս հայ է, ինպչե՞ս կարող եմ ես նեգր լինել»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































