Հայաստանում թերսնվում է բնակչության 13%-ը կամ յուրաքանչյուր 8-րդը։ Մոտավոր հաշվարկներով, թերսնված մարդկանց թիվը Հայաստանում մոտենում է 400 հազարի։ Նման տվյալներ է հրապարակել Gallup International/WIN կազմակերպությունը՝ իր «Համաշխարհային բարոմետր» զեկույցում։ Ուսումնասիրված 57 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 32-րդ տեղը։
Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանում թերսնման մակարդակը 4% է, և այդ երկիրը տեղ է զբաղեցնում «ամենակուշտ» երկրների առաջին տասնյակում։ Նշենք նաև, որ զեկույցի համաձայն` ամենավատ վիճակում գտնվում է Հարավային Սուդանը, որտեղ քաղցած է բնակչության 70%-ը։ Ամենալավ ցուցանիշներն արձանագրվել են Թունիսում (1%) և Գերմանիայում (2%)։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: