2011թվականի ընթացքում թվով 11 հիվանդների Իջեւանից Երեւան տեղափոխելու համար Իջեւանի բժշկական կենտրոնում չի գանձվել օրենքով սահմանված 770 հազար դրամի ծառայության արժեք, պետությանը պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ այս կապակցությամբ ոստիկանության Տավուշի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով): Կատարվում է նախաքննություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: