Լրահոս
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյան. Ադրբեջանական դասագրքերում Ստեփան Շահումյանը ներկայացված է որպես Ադրբեջանի ոխերիմ թշնամի

Նոյեմբեր 23,2012 16:16

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը «Արմատ» ակումբում ասաց, որ մեր օրերում կեղծվում են հայկական հուշարձանների անվանումները եւ ներկայացվում այլ լույսի տակ. «Քարահունջի պատմական հուշարձանը ժամանակին ներկայացվեց «Օշուն Դաշա» թուրքական անվանմամբ` ցուցանակի վրա: Իսկ վերջերս էլ Հաղպատի տարածքում տեղադրված ցուցանակի տեքստում գրված էր, թե Սայաթ -Նովան ադրբեջանցի դիվանագետ էր, ով հարաբերություններ էր կարգավորում մյուս երկու թագավորությունների միջեւ: Այդ կերպ կեղծում են մեր պատմությունը. Ադրբեջանը որպես պետություն միայն 1918-1920թթ. է ձեւավորվել: Ցուցանակը նկատել էին ուսանողները եւ աղմուկ բարձրացրել, ինչից հետո այն հանվեց: Նման կեղծարարություններ չպետք է թույլ տալ»:

Մինասյանը հավելեց, որ խնդրի վերաբերյալ մշակույթի նախարարն ասել է, որ նման դեպքեր այլեւս չեն կրկնվի:

Դեկանը հայտնեց, որ Մոսկվայում գրքեր հրատարակելով` Ադրբեջանը հակահայկական քարոզչություն է իրականացնում. «Այդ ուղղությամբ պատմության ֆակուլտետն արդեն աշխատում է` գրքեր է հրատարակում, համապատասխան հոդվածներ կազմում, բայց դա բավարար չէ: Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ հոդվածների ժողովածու ենք ծրագրում հրատարակել` ադրբեջանական կեղծարարությունների մասին: Ադրբեջանական դասագրքերում Ստեփան Շահումյանին ներկայացնում են որպես Ադրբեջանի ոխերիմ թշնամի, իսկ Արցախյան պատերազմի վերաբերյալ ադրբեջանցիների «հերոսական» դրվագներ մեջբերում: Պատմության ֆակուլտետում բացված կովկասագիտության բաժինը զբաղվում է վրացերենի եւ ադրբեջաներենի ուսումնասիրությամբ, ինչին ակտիվ մասնակցում են ուսանողները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930