Նոյեմբերի 25-ին՝ ժամը 07.30, Երևանի պետական բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտից Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ‹‹Ապրիր առողջ, ապրիր երջանիկ›› ծրագրի շրջանակներում բժիշկ-ուսանողները կմեկնեն Տավուշի, Գեղարքունիքի մարզեր։ Ծրագրի մասնակիցները դպրոցներում հանդիպումներ կունենան աշակերտների հետ, նրանց հետ դասընթացներ կվարեն անձնական հիգիենայի, առաջին բուժօգնության կանոնների, բնական աղետների ժամանակ հնարավոր վտանգներին դիմակայելու, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու վերաբերյալ։ Հանրամատչելի դասախոսությունների միջոցով կքարոզեն առողջ ապրելակերպ։ Այցելություն կլինի նաև մանկատուն, որին կտրամադրվի սպասք և սպիտակեղեն։
Հետագայում ծրագիրը կշարունակվի նաև ՀՀ Սյունիքի մարզում և Արցախում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: