Վերջին տասնամյակի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբը կարող է զրկվել Իսպանիայի առաջնությանը մասնակցելու հեռանկարից: Բանն այն է, որ Բարսելոնը Կատալոնիայի ինքնավար մարզի մայրաքաղաքն է, իսկ կատալոնցիները պայքարում են անկախություն ստանալու եւ Իսպանիայի կազմից դուրս գալու իրենց իրավունքի համար եւ պատրաստվում են հանրաքվե անցկացնել: Եթե նրանք իրենց նպատակին հասնեն, ակումբը կզրկվի Իսպանիայի առաջնությունում հանդես գալու իրավունքից, հետեւաբար, ստիպված կլինի տեղափոխվել մեկ այլ երկրի, ասենք՝ հարեւան Ֆրանսիայի, առաջնություն:
ԶԼՄ-ները գրում են, որ եթե «Բարսը» տեղափոխվի Ֆրանսիայի առաջնություն, ապա ՊՍՎ ակումբի սեփականատեր շեյխերին բացի լաց լինելուց, ուրիշ բան չի մնա:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: