Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «գոմեշի մսի գործով» կա երրորդ բռնված «գլուխը»: Դա Վարդան Թունյանն է, որը, ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետի պաշտոնը:
Փաստորեն նա երրորդն է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանից և Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանից հետո:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: