Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Գաբրիելյան. «Պայքարում ենք աշխարհի առաջնությունում հայ մրցավար ունենալու համար»

Նոյեմբեր 26,2012 21:14

Այսօր մամուլի ասուլիսում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը լրագրողներից մեկի հարցին, թե Երեւանում մեկնարկող աշխարհի առաջնությունում հայ մրցավարներ լինելո՞ւ են, թե՞ ոչ պատասխանեց. «Ցավոտ հարց բարձրացրիք: Մեկ ամիս եւ ավելի մենք այդ հարցով պայքարում ենք ԱԻԲԱ-ի մրցավարական հանձնաժողովի եւ նախագահի հետ: Այսօր մեր ֆեդերացիայի նախագահը ԱԻԲԱ-ի պաշտոնյայի հետ հանդիպում ունի եւ հարցը կրկին բարձրացնելու է:  Խնդիրն այն չէ, թե մենք բարձրակարգ մրցավարներ չունենք: Փոխվել են ԱԻԲԱ-ի պահանջները եւ նման մակարդակի առաջնություններ սպասարկելու համար մրցավարները պետք է ունենան, այսպես կոչված, «երեք աստղի» որակավորում: Մենք այս ուղղությամբ աշխատում ենք: օրինակ, Սուրեն Ղազարյանը Անապայում քննությունները հանձնել է գերազանց, սակայն այդ որակավորումը նրան չեն տալիս: Պատճառները չգիտենք, թեեւ դիմել ենք: Հերթական պաշտոնական նամակն ենք պատրաստել: Պայքարելու ենք, որպեսզի առաջնությունում հայ մրցավար ունենանք»:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930