Բրազիլացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության թալիսմանին տրվել է «Ֆուլէկո» անունը: Այս տարբերակի օգտին քվեարկել է մասնակիցների 48%-ը:
ՖԻՖԱ-ի տարածած հայտարարության մեջ ասված էր, որ աշխարհի առաջնության գլխավոր խնդիրներից մեկը բնապահպանական խնդիրների եւ շրջակա միջավայրի կարեւորության մասին տեղեկատվություն տարածելն է: Եվ այդ հարցում կարեւոր դեր ունի կատարելու նաեւ աշխարհի առաջնության թալիսմանը, որին տրված անունը բաղկացած է երկու բաղադրիչից՝ ֆուտբոլ եւ էկոլոգիա: Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: