Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ սկսվեց «ԳՈԼՈՍՍԱ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ըստ մեղադրական կողմի, նա մի քաղաքացուց՝ Կորյուն Խաչատրյանից վերցրել է 500 դոլար գումար եւ տիրացել այդ գումարին:
Աշոտ Համբարձումյանի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Մարտիրոսյանը: Ի դեպ, վերջինս իրականացրել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանի պաշտպանությունը:
Իրավապաշտպանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: