
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա. Սուքիասյանը, ով 1990-ական թվականներին հանդիսացել է ՀՀ ՆԳՆ տրանսպորտային ՆԳ վարչության օպերլիազոր, նույն ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել եւ պահել «ԱԿ-74» մոդելի ինքնաձիգ եւ թվով 856 հատ մարտական փամփուշտ` 3 պահունակներով: Նշված հրազենը եւ փամփուշտները խուզարկությամբ հայտնաբերվել են 2012թ. հունիսի 13-ին` նրա վարձակալած բնակարանում:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
ՀՀ Գլխավոր դատախազություն


















































