Լրահոս
Օրվա լրահոսը

The Sun. ԱՄՆ քաղաքացի դառնալը հայի երկրորդ ծնունդն է

Նոյեմբեր 28,2012 19:56

Կալիֆորնիայի մոտ 8 100 բնակիչ երեքշաբթի օրը դարձան ԱՄՆ լիիրավ քաղաքացի  Գրում է «Սան» թերթը ու նաև անդրադառնում այդ օրը ԱՄՆ քաղաքացի դարձած հայերին:

Լոս Անջելեսի Վան Նույս շրջանի բնակիչ Ռաֆիկ Սարգսյանն ասել է, որ ուրախ է ժողովրդավար պետության քաղաքացի դառնալու համար և որ այսպիսով կատարվեց նրա երազանքը: Իր ընկերոջ` Գևորգ Մամյանի օգնությամբ, որը թարգմանում էր Ռաֆիկի խոսքերը, նա ասել է, որ այս օրը կարծես իր երկրորդ ծնունդը լինի. «Սա նրա կյանքի ամենաուրախ օրերից է», – ասել է Մամյանը:

Արայիկ Աթոյանը Գլենդել է եկել նույնպես Հայաստանից. «Սա շատ ուրախ օր է: Ես սիրում եմ Ամերիկան», – ասել է Աթոյանը` ժպիտը դեմքին:

Նա իր զարմիկի` Մամյանի միջոցով բացատրել է, որ ուզում է մասնակցել ընտրական գործընթացներին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930