
Մենք փորձեցինք ճշտել տեղեկությունը Լեւոն Զուրաբյանից: Նա ի պատասխան 4 անգամ ասաց մի բառ՝ «Հի-մա-րու-թյուն»
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում նույնպես բացառեց, որ նման հանդիպում ու բանակցություն կարող է լինել. «Ես ընդամենը կարող եմ այստեղ ժպտալ, որովհետեւ չեմ կարող պատկերացնել, որ նման բան կարող է լինել: Զարմանալի է, որ դուք ունեք նման տեղեկություններ: Դրանք բացարձակ չեն համապատասխանում իրականությանը: Համենայնդեպս ես կարծում եմ, որ նման բանակցությունն ուղղակի անհնար է: Երբեւիցե նման ցանկություն չի նկատվել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մոտ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցելու: Առավել եւս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նման կարգի բանակցությունները, ընդհանրապես բանակցությունները հիմնականում թողել է ՀԱԿ-ի ղեկավարության վրա՝ համակարգողի վրա: Հետեւաբար բացառում եմ նման կարգի հանդիպումը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































