
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ շտապօգնության ժամանումը, վրաերթի ենթարկվածը մահացավ:
Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ շտապօգնության բրիգադը բավականին ուշացել է, և եթե չուշանային, երևի հնարավոր կլիներ փրկել վրաերթի ենթարկվածի կյանքը: Նույնիսկ հավաքվածները փորձում էին հաշվեհարդար տեսնել ուշացումով ժամանած բժիշկների հետ: Սակայն այդ ամենը կանխվեց Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի աշխատակիցները՝ քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





















































