
Նրա վստահեցմամբ, նոր կառուցվող նախարարությունների շենքն ավելի լավն է լինելու, ավելի լավ պայմաններ են ապահովելու եւ ավելի մեծ տարածքներ կունենան: Համալիրն ավարտուն տեսք կունենա շինարարության սկսվելուց հետո 2,5 տարվա ընթացքում: Նախարարությունների հարեւանությամբ գտնվող «Սեւան» հյուրանոցի սեփականատերերի հետ արդեն քննարկվել են այդ տարածքի կառուցապատման խնդիրները, ըստ գլխավոր ճարտարապետի մշակվել է կառուցապատման նախագիծը, որով նախատեսվում է Շահումյանի եւ Հանրապետության հրապարակներում ստորգետնյա հարկերով ավտոկայանատեղիների կառուցումը:
Գլխավոր ճարտարապետի ներկայացմամբ` «Սասունցի Դավիթ» կայարանի արդեն երկար տարիներ կիսակառույց մնացած շենքն էլ շուտով կքանդվի, կառուցապատողի հետ բանակցությունները գրեթե ավարտված են եւ օրերս կթույլատրվի քանդել շենքը, որը մի քանի ամիս կտեւի: Հնարավոր է նաեւ այդ հատվածում կառուցվի խորհրդային տարիներին քանդված «Սասունցի Դավիթ» հայտնի կինոթատրոնը:
«Մուլտի գրուպին» պատկանող Աբովյան 5/5 հասցեում գտնվող կիսակառույցը, պարոն Սարգսյանի ներկայացմամբ` նախնական նախագծով շենքի հետնամասը պետք է լիներ 18 հարկանի, եւ քաղաքապետարանն առաջարկել է մի քանի հարկով պակասեցնել շենքը, իսկ թե «Մուլտի գրուպը» համաձայն է, թե ոչ, պարոն Սարգսյանն ասաց, որ քննարկվում է առաջարկը:
Կարդացեք նաև

Պարոն Սարգսյանն օրինակ բերեց Կոնդի իրավիճակը, երբ կառուցապատողի պարտականությունները փոխանցել են մեկ այլ կառուցապատողի, որն էլ բնակիչներին պիտի փոխհատուցում տրամադրի, այդ ընթացքում էլ նոր Կոնդի հատակագիծը կմշակվի.«Հստակ մեխանիզմներ չունենք, Կոնդի դեպքում կային պայմանագրեր, ներդրողը չկարողացավ կառուցել, ներդրողին չենք կարող պարտադրել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի


















































