
Այդ կարծիքը հայտնելուց հետո մանագետը շեշտեց, որ ինքը անկուսակցական, անկախ մարդ է եւ որեւէ շահագրգռվածություն չունի իր այդ կարծիքի համար. «Հեղինակավոր մարդիկ իրար վստահում են, եւ Հանթսմանը Օսկանյանին այնքան է վստահում, որ փողերը հաշվելը թողնում է Օսկանյանին, թողնում է նրա հայեցողությանը: Եվ Հանթսմանը չի արգելել պարոն Օսկանյանին՝ գումարը ծախսել՝ կարող էր ներդրում անել, կարող էր այլ բան անել: Մի բան կար միայն՝ ծախսեք, բայց հիմնադրամի շահերի շրջանակում: Նա դա պահել է, ավանդ է դրել, որ տոկոս ավելանա: Տուժող կողմ գործում չկա»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե քաղաքական հետապնդո՞ւմ է սա` ըստ մասնագետի: Նա պատասխանեց, որ դժվար է նման բաներ ասել, պետք չէ այս ասուլիսը դիտարկել որպես ճնշում դատական գործընթացի վրա. «Ես ՌԴ-ի քաղաքացի եմ, ինձ հասկացեք, ես իրավունք չունեմ…շատ սիրում եմ Հայաստանը, ինչպես կարող եմ ասել, որ Հայաստանում նման բան է տեղի ունենում: Դուք հասուն, գրագետ մարդիկ եք…Ես իմ գործի մասնագետն եմ: Դա կարող է դիտարկվել ճնշում նրանց գործերի վրա, բայց մի բան է մութ մնում՝ կամ իրենք մի այնպիսի տեղեկություն գիտեն, որ մենք չգիտենք, կամ եղած ինֆորմացիայի պարագայում ինչ-որ բան այն չէ: Նման հանցագործության մեջ մեղադրելու համար պետք է ունենալ շատ լուրջ հիմքեր: Կասեմ հետեւյալը. դա անհեթեթություն է մասնագիտական տեսակյունից»: Չդիմանալով լրագրողների խաչաձեւ հարցերին՝ ի վերջո մասնագետը արեց արտահայտություն՝ «Միգուցե սա կապ ունի նախագահական ընտրությունների հետ»: Նա նաեւ նշեց, որ կարդացել է Հանթսմանի կենսագրությունը մամուլում, մանրամասն նայել է, բայց ավելի շատ իմացել է մորմոնների մասին, քան հենց Հանթսմանի. «Ավելի քիչ գործի մասին է, քան մորմոնների: Ես համարում եմ, որ դա հարված է՝ գոտկատեղից ներքեւ, հասկանո՞ւմ եք: Ի՞նչ տարբերություն՝ ո՞վ է նա, թող բուդդայապաշտ թեկուզ լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































