
Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ նմանատիպ անարդյունք հանդիպում տեղի ունեցավ նաեւ Երեւանում եւ Բաքվում: Ըստ նրա՝ միակ գլխավոր ձեռքբերումը եղավ այն, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց բանակցային գործընթացները շարունակել արտգործնախարարների մակարդակով, այսինքն՝ նախագահների հանդիպում կազմակերպել միջնորդներին այդպես էլ չհաջողվեց:
Քաղաքագետի կարծիքով, Մինսկի խմբի համանախագահները իրենց գլխավոր խնդիրը՝ պատերազմի վերսկսումը թույլ չտալը, կարողանում են լուծել:
«Միջազգային հարթակներում փոփոխություններ են տեղի ունենում, օրինակ երեկ Միացյալ ազգերի կազմակերպությունը բարձրացրել է Պաղեստինի կարգավիճակի հարցը՝ այդ կազմակերպության մեջ, նա արդեն դիտորդ անդամ է, ինչը իհարկե, ճանաչման առաջին փուլն է: Այն ինչ ակնկալում էին Պաղեստինի իշխանությունները՝ ստացան: Ի դեպ Պաղեստինի կարգավիճակը բարձրացնելու օգտին է քվեարկել նաեւ Ադրբեջանը, իսկ սա նախադեպ է Լեռնային Ղարաբաղի համար»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































