Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մարկարով. «Երևան-Ստեփանակերտ չվերթը կապահովի երկու պետությունների միջեւ եղած կապի ուժեղացումը»

Նոյեմբեր 30,2012 14:38

«Կա 2 նորություն՝ լավ եւ վատ: Լավը այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրենց առաքելությունը, եւ կարեւորը, որ եւս մեկ անգամ իրենց միջոցով իրենց կառավարությանն է հասնում այն կարծիքը, որը  դառնում է ավելի արդիական՝ սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած իադարձություններից հետո: Եվ կարծիքը բնականաբար վերաբերվում է այն կարգավիճակին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մյուս մեսիջն էլ, որը կարելի է առանձնացնել դա այն է, որ կան առաջարկներ, որոնք ավելի շատ վերաբերվում են ազգամիջյան, կամ երկու պետությունների միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, բայց նորից սեպտեմբերյան իրադարձություններից հետո սա դառնում է իդեալական պատկեր, այլ ոչ թե իրականություն: Հիմնական ուղղությունը բանակցային գործընթացի ընթանում է, պարզ է, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո ձեւաչափը առայժմ կպահպանվի հենց արտգործնախարարների հանդիպումների շրջանակներում եւ, ըստ էության, դրական նորությունը սա է, իսկ բացասականը՝ այն, որ դեռեւս տեղաշարժ չկա այն փաստաթղթի հետ կապված, որը դրված է սեղանի շուրջ»,- այսօր «Հենարան» ակումբում, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա՝ եկող տարի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը շարունակվելու է, բայց  դեռ չկա այն առաջարկը, որն ընդունելի կլինի երկու կողմի համար եւ շրջադարձ կապահովի հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Մարկարովը, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացման, ձգձգման խնդրին, նշեց, որ Երևան-Ստեփանակերտ չվերթը կապահովի երկու պետությունների միջեւ եղած կապի ուժեղացումը, ու դրա բացումը ոչ մի կերպ չի ազդի Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:

Խոսելով ներքին քաղաքականության մասին` քաղաքագետը կարծիք հայտնեց, որ կողմերը դեռեւս որոշում են, թե ինչ դիվիդենդներ կարող են շահել նախընտրական գործընթացներից: Իսկ նախագահական ընտրությունների հետ կապված՝ Մարկարովը նշեց. «Գործող նախագահն ունի ընտրվելու ամենամեծ շանսերը: Իսկ երկրորդ փուլ կլինի, թե ոչ, դա կախված է ԲՀԿ դիրքորոշումից»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930