Լրահոս
Օրվա լրահոսը

Յացեկ Վոլսկին՝ Եվրասիական միությանն անդամակցելու մասին. «Ռուսները չեն հասկանում, որ ԵՄ-ն կայսրություն չէ»

Նոյեմբեր 30,2012 17:20

Այսօր ԱԺ-ում երիտասարդ պառլամենտականները հնարավորություն ունեին հարցեր ուղղել ԵԺԿ պատվիրակության անդամներին, մասնավորապես, ԵԺԿ փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկիին: Քաղաքացիական հետազոտությունների  կազմակերպության ղեկավար Արմեն Զաքարյանը հետաքրքրվեց, թե ինչու հենց «Եվրանեսթ» եք դրել կառույցի անունը, քաղաքական օրակարգը եվրապառլամենտի ո՞րն է, «նեսթը» ինչ-որ բանի սկիզբ է, ինչի՞ սկիզբ եք որոշել դնել: ԵԺԿ փոխնախագահը պատասխանեց. «Սկզբում «Եվրոպական հարեւանություն Արեւելք» էի ուզում դնել, ապա անգլերեն ու ֆրանսերեն գրեցի, նեսթը նաեւ նշանակում է բուն: Բուն նշանակում է այնտեղ, որտեղ ծնվել ես եւ որին վերադառնում ես: Յալթայի որոշմամբ մենք բաժանվեցինք Եվրոպայից, բայց միշտ ուզել ենք վերադառնալ Եվրոպա: Մեզանից արեւելք գտնվողները, որոնք անտարակույս եվրոպացի են հայերի ու վրացիների նման, այս հնարավորությունը իրենց պետք էր տալ: Թաքուն կարեւորություն կար այդ նեսթ-ի մեջ»:

ԲՀԿ-ական Նարեկ Գալստյանն առաջարկեց Արեւելյան գործընկերության շրջանակներում քաղաքական համանուն երիտասարդական կառույցների հետ համագործակցել: Յացեկ Սարիուս-Վոլսկին ասաց, որ դա լավ միտք է , որ երիտասարդական «Եվրանեսթ» էլ ունենանք, եթե կա եվրոպական երիտասարդական պառլամետ. «Դա ճիշտ միտք է, այդ առաջարկը ես «Եվրանեսթ» կտանեմ ինձ հետ»:

Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց՝ «Պատմական պահ է երկրի համար, Դուք այստեղ եք, EPP-ի պատվիրակությունն է, վաղը ազատ առեւտրի գոտու բանակցություններն են վարվելու: Մի քանի տարի առաջ չէինք պատկերացնում, որ այսքան կինտեգրվենք: Բայց որոշակի մարտահրավերներ կան մեր տարածաշրջանում: Մեզ փորձում են ստիպել հետ գնալ դեպի անցյալ, բայց Եվրոպան մեզ մղում է դեպի լավ ապագա՝ լավ արդյունաբերություն, առեւտուր, ապրանքների լավ տեղաշարժ: Ո՞րն է ձեր տպավորությունը աշխարհաքաղաքական առումով, Հայաստանը ինչպե՞ս պետք է վարվի, ապագան ինչպե՞ս եք տեսում: Ինչպե՞ս կարող ենք ԵՄ ինտեգրումը դարձնել մեր ապագան: «Շատ բարդ հարց տվեցիք: Ճիշտ եք, ձեր ասոցացման արագությունը բավականին մեծ է»,- ասաց Յացեկ Սարիուս-Վոլսկին՝ ճշտելով՝ երբ ասում եք ապագա, երեւի նկատի ունեք ԼՂՀ-ն: Երիտասարդը ճշգրտեց, որ նկատի ունի Եվրամիությունը եւ Եվրասիական միությունը: Պարոն Վոլսկին պատասխանեց. «Նախ՝ սա մի բան է, որ ռուսները չեն հասկանում, որ ԵՄ-ն կայսրություն չէ, որ անընդհատ ուզում են մեծանալ Հին Հռոմի կամ գաղութատիրական որոշ երկրների՝ Անգլիայի, Ֆրանսիայի նման: ԵՄ-ն կամավորների միավորում է, որոնք ունեն ընդհանուր արժեքներ եւ ուզում են միասին լինել: Սա մի միություն է, որը մտնելու համար դուռ են թակում: Եվրոպան դա առաջին հերթին աշխարհագրություն է, կա սահմանում՝ Եվրոպան մինչեւ Ուրալ: Եվրոպան գերակշռության զգացումն է: Լավ հարաբերություն ունենալու ՌԴ-ի հետ եւ ԵՄ-ի հետ, դրանց մեջ հակասություն չկա: Կա մի կարմիր գիծ, որից հետո համատեղելի չեն աշխատանքներն ու իրավիճակը: Եթե մաքսային միության հետ լինեք, չեք կարող խորը հարաբերություն ունենալ ԵՄ-ի հետ: ԵՄ-ն չի ստիպում, այլ առաջարկում է: Պետք է տեսնեք, թե որն է ձեր սրտին ավելի մոտ: Ռուսաստանն էլ չի ստիպում, այլ առաջարկում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930