Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության երկրորդ օրը:
Հայաստանի հավաքականի՝ ռինգ մտած հինգ բռնցքամարտիկներից չորսը պայքարը շարունակելու իրավունք նվաճեցին: Օրվա վերջին հաղթանակը մեր թիմի հաշվարկին բերեց 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, որն իր ընկերների նման մեկ գլխով բարձր գտնվեց մրցակցից՝ լատվիացի Նիկիտա Լիֆանովսից` վերջինի նկատմամբ առավելության հասնելով միավորների 22:4 հսկայական տարբերությամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: