Այսօր՝ ժամը 07.12-ինահազանգ է ստացվել այն մասին, որ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԴԵՈՒ» մակնիշի 30 ԼԼ 560 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության բրիգադը վարորդ՝ 1990թ. ծնված Ա. Պողոսյանին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: