
Մի քանի ամիս է, ԶԼՄ-ների միջեւ մարզական- առողջարարական միջոցառումներն սկսում են կանոնավոր դառնալ, ընդլայնել մարզաձեւերը եւ ընդգրկման սահմանները: Դրան մեծապես նպաստել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը հետաքրքրված է այդ գործով: Նա ոչ միայն գալիս է դիտելու լրագրողների մրցումները, ինքն էլ հաճույքով փորձում իր կարողությունները, այլեւ առաջարկում է նորոնոր մարզաձեւերից մրցումներ կազմակերպել՝ խոստանալով հնարավորության առավելագույն չափով աջակցել դրանց կազմակերպմանն ու անցկացման: Հենց այդպես էլ բոլորովին վերջերս կայացավ «Առավոտ» օրաթերթի եւ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի համատեղ բոուլինգի մրցաշարը: Իսկ շաբաթ օրը նախարարության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ լրագրողներն իրենց ուժերը փորձեցին նաեւ հրաձգությունում: Առաջնությանը մասնակցեցին մոտ 15 լրատվամիջոցների շուրջ 40 աշխատակիցներ: Իսկ մինչ այդ, Երեւանի հրաձգության ՄՊՄԴ-ն բոլորին հրավիրել էր հրաձգարան, նախապես ծանոթացրել զենքից օգտվելու եւ անվտանգության կանոններին, յուրաքանչյուրին զենքն զգալու եւ կրակելու հնարավորություն էր ընձեռել: Երեկվա պայքարը ցույց տվեց, որ հայ լրագրողները ոչ միայն տիրապետում են գրչին, այլեւ լավ դիպուկահարներ են՝ անկախ նրանից, որ շատերը, հատկապես, կանայք ու աղջիկները, առաջին անգամ էին ձեռքը զենք վերցնում: Ըստ ձեւերի մրցանակակիրներ դարձան:
Օդամղիչ Ատրճանակ: 10 մետր
Կանայք. 1. Թամարա Առաքելյան ( Կենտրոն TV), թ. Մելանյա Բարսեղյան («Առավոտ»), 3. Նաիրուհի Մարգարյան (XSport.am):
Տղամարդիկ. 1. Հայկ Մարգարյան («Ազատություն» ռադիոկայան), 2. Սեւակ Գրիգորյան (Մանկավարժական, լրատվություն), 3. Թորոս Դեր-Արդինյան («Թոթալ ֆուտբոլ»):
Օդամղիչ հրացան: 10 մետր:
Կանայք. 1. Սոֆյա Հովհաննիսյան («Հայոց Աշխարհ»), 2. Անի Հարությունյան («Հանրային ռադիո»), 3. Նազենի Բաղդասարյան («Առավոտ-Երիտասարդական»):
Տղամարդիկ. 1. Սամվել Ջինանյան («Երկիր Մեդիա»), 2. Արմեն Սերոբյան («Երկիր Մեդիա»), 3. Ռուբեն Արեւշատյան (Aravot.am):




















































