

Իսկ շրջակայքում հավաքված տղամարդիկ, տեսնելով լրագրողներին, հատկապես «Ազատություն» ռադիոկայանի Գյումրու թղթակից Սաթենիկ Կաղզվանցյանին, ով նկարահանում էր ընտրատեղամասի դիմացը կատարվող խախտումներն ու իրենց ցուցակագրումը, սպառնացին ջարդել տեսախցիկը: Այս ընտրատեղամասի ներսում բավականին հանգիստ վիճակ էր. հանձնաժողովականները հաշտ-համերաշխ տաքանում էին վառարանի մոտ : «Ծիածան» մանկապարտեզում, կամ որ նույնն է, 35/38 ընտարտեղամասում Մուրադ Գրիգորյանի վստահված անձ Գևորգ Ալիխանյանը դժգոհեց, որ թեև աշխատանքները ընտրատեղամասի ներսում նորմալ են ընթանում, սակայն «աժիոտաժ» է սկսվել դրսում: «Ընտրատեղամասի հարակից տարածքում անծանոթ մեքենաներ են հավաքվել, վրան «Օպերատիվ» գրված մեքենան, ըստ իմ տեղեկությունների հանրապետական ԴԱՀԿ- մեքենան է, գալիս-գնում են , ինչ-որ բաներ են պայմանավորվում: Նկատեցի, որ երևանյան համարով ջիփից երկու հոգի մարդ եկան, եկան քվեարկեցին, գնացին, մեկ -երկու երևանյան ու Գյումրու մեքենաներ` խառը, մարդկանց բերում էին ընտրության:Այստեղ ցուցակներում էլ, որ նայում ենք, մարդը գրված է Մյասնիկյան փողոց էս ինչ տանը, բայց դրսից տեսնում ենք, որ էդ մարդը լրիվ ուրիշ տեղից է գալիս, այսինքն, քաղաքի բնակիչ է, գրանցված էս հասցերում, բայց փաստացի ապրում է ուրիշ տեղ ու գալիս քվեարկում է , բնական է հանձնաժողովի անդամներն էլ չինչ չեն կարող ասել , որովհետև 10-12 մարդ գրանցված է ցուցակում, անձնագրի հետ էլ ամեն ինչ համընկնում է»,-ասաց Գևրոգ Ալիխանյանը:
Լրագրողների` այս տեղամասում գտնվելու պահին մեքենաները անհետացան, սակայն մեկ ժամ հետո նորից գալով այս ընտրատեղամաս, ականտես եղանք, որ ընտրատեղամասի հարակից տարածքը դարձյալ խեղդված էր մեքենաներով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև





















































