«Ես,որպեսմեկնարկայինփաստաթուղթ,ընդունումեմամբողջովինայսյոթկետերը։Իհարկե, ժամանակիընթացքումայդկետերըպետքէբացվեն, ևնախագահիյուրաքանչյուրթեկնածու, ևորկարևորնէ, վարչապետիյուրաքանչյուրթեկնածուպետքէբացիայսյոթկետերը»,- այսօր ՀՅԴ-ի կազմակերպած համաժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն այսօր նախագահական ընտրությունների հանրային պլատֆորմի հասարակական քննարկում էր կազմակերպել: Իբրեւ պլատֆորմի հիմք նշվում են ՀՅԴ-ի նախապես հրապարակած յոթ կետերը, որոնք արդեն իսկ խորհրդարանական ուժերի հետ կոնսուլտացիաների փուլ են անցել:
«Դե յուրե, ազգային պետություն ունենալու ճանապարհին, դաշնակցության այս նախաձեռնությունը, քաղաքացիական օրակարգ սահմանելու հրամայականը համարում եմ բեկումային և խոստումնալից»,- հավելեց «Ժառանգության» առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ մենք կարող ենք «ի հեճուկս մեզ՝ քսան տարվա ընթացքում վերջապես ունենալ մի պետություն, որը պատկանում է յուրաքանչյուրիս»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: