
Մասնավորապես, ըստ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, խոսքը վերաբերում է «ջարդված, քանդված, գետնի մեջ թաղված, անհայտ մի անկյունում դրված կամ գտնված հուշարձանապատկան քարի բեկորներին», ինչը ոչ այլ ինչ, քան սուբյեկտիվ վերաբերմունք որակել որակել չի կարելի: Որևէ մեկի մոտ կասկած չկա, որ տիկին Պողոսյանը երբեք այդ հուշարձանները չի տեսել իրենց՝ հազարամյակներ շարունակ գտնվելու վայրերում:
Դեռևս չհասցնելով մարսել մշակույթի նախարարի ոչ մասնագիտական մոտեցումը, հանրությանը իր խորհուրդներով շարունակեց զարմացնել Երևանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը: Հուշարձանների տեղափոխման հիմնավորումների փոխարեն նա տալիս էր լղոզված պատասխաններ՝ հորդորելով «կարդալ Փավստոս Բուզանդ, Ագաթանգեղոս և Թորամանյան», կամ խաբելով, թե հուշարձանները բերվել են Երևան որպեսզի վերականգնվեն, ամրակայվեն Ֆրանսիայից բերված հատուկ նյութերի միջոցով, որոնք պահանջում են լաբորատոր պայմաններ:
Օրենքում սահմանված է, որ հանրապետական նշանակության հուշարձանների տեղափոխումն ու փոփոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում: Մշակույթի նախարարությունն ու իր ենթակաները ցինիկաբար շարունակում են ցուցադրություն կազմակերպելը համարել ԲԱՑԱՌԻԿ դեպք և խաբել հանրությանը, թե, իբր հուշարձանները գտնվում էին խիստ վտանգված ու ծանր վիճակում:
«Պահպանենք պատմության հուշարձաները» նախաձեռնությունը հիշեցնում է, որ Երևան հուշարձանները տեղափոխելուն դեմ ուղղված ստորագրահավաքը շարունակվում է՝ կոչ անելով բոլորին իրենց լուման ունենալ այս գործում:
«Պահպանենք պատմության հուշարձաները» նախաձեռնություն


















































