Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արամ Մանուկյանի՝ իրենց են միացել ՀՀԿ-ական 2 պատգամավոր. «Ես միշտ ասում էի, որ մեզ միանալու են հանրապետականները» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2012 16:58

«Խելոք, համառություն, նպատակ ունեցող մարդիկ ենք, եւ ոչ ոք չի կարող մեզ այդ նպատակից շեղել. Բանտերով չեն կարող, կեղծիքներով չեն կարող վախեցնել»,- այսօր գլխավոր դատախազության ամենշաբաթյա ՀԱԿ ակտիվիստների պիկետի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով դեկտեմբերի 2-ին ԱԺ լրացուցիչ ընտրություններին՝ պարոն Մանուկյանն ասաց, որ իշխանություններն իրենց ուզածն արեցին Ավանում. «Անուն, կենսագրություն, ոչինչ չունեցող մի հոգի էլ մտավ Ազգային ժողով, հետո՞»:

Պարոն Մանուկյանը հավաքվածների հետ նաեւ կիսվեց ԱԺ-ում ունեցած իրենց հաջողություններով. «Մեր գործը հաջող առաջ է գնում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում միայն հաջողություն ենք արձանագրել: 100 տոկոսով կողմ են քվեարկում այն նախագծերին, որ առաջ ենք տալիս: Վերջին մեկ ամսվա ընթացքում 4 խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը միայն նույն թիրախին են խփել: Մարտի մեկի հանձնաժողովի, մենաշնորհների դեմ պայքարի օրենքի հետ կապված եւ այլն»:

ՀԱԿ պատգամավորը նաեւ դրական քայլ համարեց իրենց ներկայացրած մենաշնորհի դեմ պայքարի նախագծին հանրապետական երկու պատգամավորների քվեարկությունը. «Ես միշտ ասում էի, որ մեզ միանալու են հանրապետականները: Այդ թիվը կշատանա: Եթե 6 ձայն էլ կարողանանք ավելացնել, իսկ մենք այդ գործընթացի վրա ենք, իշխանությունը լրջագույն խնդիր կունենա: Էլ չեմ ասում ՝ իշխանությունները հոգեբանական ինչ բարդույթ ունեն: Ստիպում են իրենց պատգամավորներին պատրաստված հարց տալ, հետո պատրաստված պատասխան են տալիս , ստիպում են պատգամավորներին իրավունք կարդալ»:

Իսկ վերջում պարոն Մանուկյանը նաեւ հավելեց. «Ոչ դատախազի, ոչ նախարարների, ոչ միլպետի, որևէ մեկի մտքով չանցնի, թե մենք երբևէ մի քայլ հետ ենք կանգնելու, պառլամենտը՝ պառլամենտ, ինչ ուզում է լինի, բայց ժողովուրդը փողոցում է ուժեղ, մենք ձեզնով ենք ուժեք, մեր պայքարը մենակ էստեղ է, մենակ հրապարակներում է»,- հետո էլ կոչ արեց բոլորին իրենց երեխաներով մասնակցել դեկտեմբերի տասին նախատեսված ՀԱԿ-ի երթին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հավաքվածներին հորդորեց, անկախ քաղաքական գործընթացներից, միշտ հիշել ՀԱԿ երիտասարդներին. «Որովհետեւ նրանք գնում են այդ կռվին, որ մեր ժողովուրդն ազատվի մենաշնորհներից: Նորից գոչենք ազատություն մեր քաղբանտարկյալներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31