Ոստիկանության «1-02» հաղորդումը ռեպորտաժներ է պատրաստում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման եւ դրանց դեմ ոստիկանության անդուլ պայքարի մասին: Այդ պայքարը շատ ողջունելի է, սակայն երբեմն ոստիկանությունը չի տեսնում իր «քթի տակ» կատարվող բացահայտ խախտումները: Այս լուսանկարն արվել է Իջեւանում՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքի կողքին: Նախկինում մենք տեղեկացրել ենք, որ «ինոմարկան» կայանել էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքի դիմաց, մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանի արձանի «քթի տակ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: