
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն, աշխատելով «Լիբերթա» հյուրանոցային համալիրում որպես ադմինիստրատոր, պարբերաբար զանգել և մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով հյուրանոց է հրավիրել մարմնավաճառների, որի դիմաց ստացել է գույքային օգուտ` 1000-ական դրամ միջնորդավճար:
Հասմիկ Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին:
«Փաստինֆո»


















































