
Ավելի վաղ, քան խորհրդային լիիրավ հանրապետություններից շատերը «Ալմա-Աթայի արձանագրությամբ» (21.12.1991թ.) կհայտարարեին ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնն ամրագրեց հանրաքվեի արդյունքով` 1991թ. դեկտեմբերի 10-ին:
Այնուհետ այդ ժողովրդին վիճակվեց պատերազմում պաշտպանել իր անկախությունը եւ, թեկուզեւ աշխարհի կողմից չճանաչված, կերտել սեփական պետությունը` 15 տարի անց նույն օրը ընդունելով ԼՂՀ հիմնական օրենքը:
Շնորհավորելով Արցախի ժողովրդին անկախության ընթացքի հանգուցային հանգրվաններից մեկի` պետական անկախության հանրաքվեի օրվա առթիվ` մաղթում ենք, որ ամենքիս ջանքերով օր առաջ գա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայաստանյան եւ միջազգային ճանաչման օրը` բերելով Արցախի հայությանը արժանի խաղաղություն, բարեկեցություն եւ հզորություն:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն


















































