Գերմանական «Transsfermarkt.de» հրատարակությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցուցակը, որը գլխավորել է «Բարսելոնան»: Այս ակումբի 26 խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 656 միլիոն եվրո. յուրաքանչյուր ֆուտբոլիստի միջին արժեքը բարձր է 25 միլիոն եվրոյից: Երկրորդը Մադրիդի «Ռեալն» է՝ 24 ֆուտբոլիստների՝ շուրջ 601 միլիոն եվրո ընդհանուր արժեքով, իսկ եռյակը եզրափակում է Անգլիայի «Մանչեսթեր Սիթին. 25 ֆուտբոլիստ,498 միլիոն եվրո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: