
Ըստ ԿԳՆ պաշտոնական կայքի՝ աշակերտներն իրենց ակնկալիքների շրջանակում նշել են Ամանորին ընդառաջ դպրոցում տոնածառ ունենելու ցանկությունը, որին ի պատասխան` նախարարը խոստացել է կատարել այն, ինչպես նաև ապահովել ամանորյա տոնական միջոցառումներին երեխաների մասնակցության հնարավորությունը:
Արմեն Աշոտյանը զրուցել է նաև դպրոցի տնօրինության և «Կիլիկյան բարեսիրական միության» ներկայացուցչի հետ, ովքեր նախարարին տեղեկացրել են, որ դպրոցն ապահովված է ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. դասերն անցկացվում են վերանորոգված դասասենյակներում, աշակերտներին տրամադրվել են բոլոր դասագրքերը:
Նախարարը հետաքրքրվել է ուսուցման կազմակերպման և դասավանդման որակով, մասնավորապես, ընդգծել, թե ինչպիսի օգնության կարիք ունի դպրոցը, և կրթության ոլորտի պատասխանատուները հավելյալ ինչ աջակցություն կարող են ցուցաբերել դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին:
Կարդացեք նաև
Ներկայումս «Կիլիկյան» դպրոցում կրթություն է ստանում 1-9-րդ դասարաններում սովորող շուրջ 260 սիրիահայ աշակերտ:


















































