Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը հատկապես ցավոտ է հատուկ դպրոցներում

Դեկտեմբեր 12,2012 13:39

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում ՀՀ կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խումբը ներկայացրեց կատարված աշխատանքների հաշվետվությունը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են այս տարվա զեկույցը եւ մշտադիտարկման արդյունքները. «Դրանք ներկայացված են շատ մանրամասն եւ հիմնված են ինչպես ուսումնասիրությունների, այնպես էլ` շահառուների կարծիքների վրա: Նախարարությանն ուղղված է 15 առաջարկություն` պայմանների բարելավումից մինչ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը: Քննարկմանը հրավիրված են հ/կ-ներ, միջազգային կառույցներ, հատուկ դպրոցների տնօրեններ եւ նախարարության համապատասխան մասնագետներ, որպեսզի վերլուծենք ընթացիկ տարվա հաշվետվությունը, հասկանանք առաջարկությունների ողջ փաթեթը եւ հաջորդ տարի սկսենք կյանքի կոչել առաջարկությունների հնարավոր մասը»:

Նախարարի փաստմամբ. «Տարիներ առաջ հատուկ հանրակրթական դպրոցների վերաբերյալ հ/կ-ները եւ լրատվամիջոցներն ահազանգեցին, եւ մի շարք աղմկահարույց գործեր եղան: Մենք ընկանք դատական գործերի մեջ, որովհետեւ նախարարությունն անմիջապես արձագանքեց ահազանգերին եւ հետաքննության արդյունքում աշխատանքից ազատեց մի շարք տնօրենների: Այդ որոշումներն ամրապնդվեցին նաեւ դատական պրոցեսում: Այդ տարի իմ նախաձեռնությամբ ստեղծվեց հասարակական կազմակերպությունների մշտադիտարկման խումբ, որում ներառված հասարակական եւ միջազգային կազմակերպություններն ունեն տվյալ ոլորտում համապատասխան փորձառություն եւ ինքնակառավարման հսկայական հնարավորություններ: Նրանց տրվեցին բոլոր միջոցները` հատուկ դպրոցներում մշտադիտարկումներ իրականացնելու համար: Ուրախ եմ, որ տարիների ընթացքում մեր համագործակցությունը ստացվել է: Այսօր խումբը կայացել է, դրա աշխատանքին նախարարությունը չի միջամտում»:

Արմեն Աշոտյանի խոսքով. «Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը հատկապես ցավոտ է հատուկ դպրոցներում, որոնցում երեխաներն անց են կացնում իրենց օրվա գրեթե մեծ մասը: Հատուկ դպրոցներն ի սկզբանե վտանգավոր են այն տեսանկյունից, որ երկար տարիներ փակ են եղել հասարակության առջեւ: Մշտադիտարկման խումբը ճեղքել է այդ պատնեշները: Այսօր երեխաների մի մասը ճակատագրի բերումով է հայտնվել հատուկ դպրոցներում եւ չունի այս կամ այն հիվանդությունը, բայց ծնողները սոցիալական որոշ խնդիրների պատճառով նրանց տեղավորել են հատուկ դպրոցներում, որպեսզի պետությունը հոգա նրանց ոչ միայն կրթության, այլեւ սոցիական կարիքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31