Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Ես չեմ կարծում, որ այդ ամենը արվեց Սերժ Սարգսյանի համար»

Դեկտեմբեր 12,2012 18:38 Share

«ԲՀԿ-ն ընդամենը հայտարարել է իրենց կուսակցության որոշումը: Ես դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Բնական եմ համարում, որ մենք պետք է համագործակցեինք ցանկացած ուժի հետ»,- ԲՀԿ-ի այսօրվա պաշտոնական հայտարարությունն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Մեր հարցին՝ սպասելի՞ էր ձեզ համար այդ որոշումը, Գուրգեն Եղիազարյանը մի փոքր երկմտելուց հետո պատասխանեց. «Ճիշտն ասած՝ այո: Անակնկալի չեմ եկել: Մենք այնպիսի երկրում ենք ապրում, մեր երկրում ամեն ինչ  հնարավոր է, ինչի՞ պետք է անակնկալի գամ»:

Մեր հարցին՝ այս որոշումով չհաստատվե՞ց, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանից չի անջատվել՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանին շատ մոտ կանգնած մարդիկ այնքան էլ լավ չեն արտահայտվում ԲՀԿ-ի համար: Ես չեմ կարծում, որ այդ ամենը արվեց՝ Սերժ Սարգսյանի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31