Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամ. «Բացի հաղթանակից, այլ բան չեմ ակնկալում»

Դեկտեմբեր 12,2012 21:27

Արթուր Աբրահամ

Մեհդի Բուադլա

  Դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում 2-րդ միջին քաշային կարգում WBO չեմպիոն Արթուր Աբրահամը գոտու պաշտպանության մենամարտ պետք է անցկացնի Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի հետ: Այսօր 32-ամյա Աբրահամը եւ 30-ամյա Բուադլան բաց մարզում են անցկացրել: Իսկ օրերս գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայ բռնցքամարտիկը, նշելով, որ չեմպիոնական գոտին պաշտպանելն ավելի դժվար է, քան նվաճելը, որովհետեւ բոլորը քեզ կատաղի հետեւում են, ասել է, թե բացի հաղթանակից այլ բան չի ակնկալում: «Նա շատ վտանգավոր մրցակից է, միշտ առաջ է գնում եւ հարվածում է՝ ցանկանալով նոկաուտ անել: Բայց ես ուսումնասիրել եմ նրա ռազմավարությունը, դիտել մենամարտերը ու գիտեմ թույլ եւ ուժեղ կողմերը: Ինքս գերազանց մարզավիճակում եմ եւ հաղթանակից բացի այլ բան չեմ ակնկալում», – հայտարարել է Աբրահամը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31