Լրահոս
Օրվա լրահոսը

Գոշի մատուռը վերականգնվում է, իսկ Գոշավանքը…

Դեկտեմբեր 13,2012 15:47 Share

«Գոշավանք» վանական համալիր պատմաճարտարապետական արգելոցի վարիչ Բակուր Հովսեփյանի վկայությամբ՝ 2011թ. Երեւանում կայացած աշխարհի հայ իրավաբանների համաժողովի մասնակիցները եւ հայաստանցի իրավաբանները ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Մխիթար Գոշի մատուռի (այնտեղ է գտնվում անվանի օրենսդիրի եւ առակագրի գերեզմանը) վերականգնման նպատակով հանգանակել են 140 միլիոն դրամ:

Մշակույթի նախարարարությունն այդ գումարով սկսել է մատուռի վերականգնման աշխատանքները , սակայն շինարարական որոշ թերություների պատճառով դրանք հետաձգվել են: Մատուռի վերականգնման աշխատանքները կշարունակվեն գարնանը:

Բակուր Հովսեփյանի վկայությամբ՝ «Գոշավանք» վանական համալիրի դրությունն անմխիթար է: Վանական համալիրի շինություններ են լցվում անձրեւաջրեր, եկեղեցիների պատերից քարեր են թափվում, ոչ բարվոք վիճակում են վանական համալիրի մաս կազմող, 1241թ. կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին , 1237-1294 թվականներին կառուցված գրատուն-զանգակատունը, սեղանատունը:

Դիլիջան քաղաքից սերված, Ուկրաինայում բնակվող գործարար Ջահան Մայիլյանը 4 տարի առաջ Գոշավանքին հարակից տարածքում գյուղի 5 բնակիչներից տարածքներ էր գնել, որպեսզի այդտեղ մշակութային կենտրոն հիմնի: Կառավարությունը գերակա շահ է ճանաչել այդ տարածքը, սակայն սեփականատեր Մայիլյանին հողատարածքի համար դեռեւս փոխհատուցում չի տվել:

Այդ տարածքում, վանական համալիրին կից մեծ փոսը լցրել են, որպեսզի նաեւ Գոշի վերին թաղամաս տանող ավտոճանապարհը գործի: Իսկ վանական համալիրի նորոգման խնդիրները տարիներով սպասում են իրենց լուծմանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31