Նորվեգիայի հետազոտողները իրենց ուսումնասիրությունների արդյունքում հանգել են եզրակացության, որ եկեղեցի այցերը դրական է անդրադառնում ոչ միայն հոգու, այլեւ մարմնի վրա: Մասնագետները պնդում են, որ եկեղեցի այցելելը նպաստում է հատկապես արյան բարձր ճնշման նվազեցմանը: Նորվեգացիների այս տեսակետը կիսում են նաեւ ամերիկացի գիտնականները, որոնք էլ իրենց հերթին են հետազոտություններ անցկացրել: Նորվեգացի բժիշկները հետազոտելով 120 հազար մարդու, որոնցից եկեղեցի է այցելել միայն 5 հազարը, պարզել են, որ եկեղեցի այցելողների մոտ արյան ճնշումն ավելի ցածր է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: