Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանի «դեմ» լինելը հիշում են, Նիկոլ Փաշինյանի մասին չեն ուզում խոսել

Դեկտեմբեր 15,2012 19:35

Թե ինչ է եղել ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցի քննարկման օրը ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում՝ տարբեր կոնգրեսականներ տարբեր կերպ են մեկնաբանում: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ քաղխորհուրդը վստահել է այդ հարցում Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը եւ որեւէ կերպ նպատակահարմար չի համարել կաշկանդել իր գործունեությունը՝ այդ ուղղությամբ: Սակայն օրերս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, պատմեց, թե ինչ է տեղի ունեցել քաղխորհրդի նիստին եւ ինչ տեղեկություններ են իրեն հասել: Նա պատմեց, որ Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը ինչպես են դեմ եղել այդ որոշմանը: Միայն հետո Արամ Սարգսյանը սեւեռվել է այդ մտքի վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ չի սեւեռվել:

Քաղխորհրդի նիստին ներկա է եղել նաեւ ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ուստի Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինքը ինչ է հիշում այդ նիստից՝ ո՞վ է դեմ եղել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, ո՞վ է արտահայտվել: Նա պատասխանեց. «Ես հիշում եմ,, որ Արամ Սարգսյանը, այո, դեմ էր: Բայց այն հիմնավորումը, որ Արամ Սարգսյանն էր բերել՝ իմ ընկերը, մեզ համար առանձնապես ընդունելի չէր»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին՝ Լյուդմիլա Սարգսյանը չցանկացավ այդ մասին պատմել՝ ասելով, որ չի ուզում քննարկել իրենց քաղխորհրդի նիստերը:

Իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցության հետ կապված հիմա, երբ արդեն հայտնի է, թե ինչ է որոշել այլընտրանքը՝ Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ՝ «Ինչպես տեսնում եք, կարծես թե համենայնդեպս Գագիկ Ծառուկյանն ավելի ազնիվ վարվեց, քան ժամանակին «Օրինաց երկիրը»: Նա չի փորձում ընդդիմադիր ձայները կորզել: Համենայնդեպս, ես գտնում եմ, որ իր քայլը շատ ազնիվ էր»: Մեր հարցին՝ բացառո՞ւմ եք, որ հետո կարող է ՕԵԿ դառնա՝ նա պատասխանեց. «Այս կյանքում ոչինչ չի բացառվում, բայց այս պահի համար նա վարվեց շատ ազնիվ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31