Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց ադրբեջանցի երգիչ Նասիբի, սպիտակցի Հայկոյի եւ Կամո Սեյրանյանի մասնակցության քեֆ-համերգը: Տեսանյութում Հայկոն ադրբեջանական մուղամ է երգում, Կամո Սեյրանյանն ասում է, թե Նասիբը տեղ ունի իրենց գլխներին: Այդ քեֆին նվագած հայ երաժիշտները «Առավոտի» թղթակցին ասացին, որ քեֆը եղել է 2007թվականին, Տավուշի մարզի Կողբ գյուղի անտառում, Կողբի բնակիչներից մեկի ամառանոցում: Այդ ժամանակ Բագրատաշենի մաքսատան մոտ գործում էր հագուստի շուկա, եւ Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանցիների հետ հայերի կապերն ավելի սերտ էին: Երգիչ Նասիբը Վրաստանի քաղաքացի է, Սադախլոյի մոտակա ադրբեջանական գյուղի բնակիչ, նրա գյուղը Նոյեմբերյանի շրջանի Պտղավան գյուղի դեմ-դիմաց է, Դեբեդի ձախ ափին: Երաժիշտներն ասացին, որ այդ տեսանյութի համացանցում հայտնվելուց հետո երգիչ Նասիբը Ադրբեջան գնալու համար խնդիրներ ունի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: