
Մենք խնդրեցինք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանին իր գնահատականը տալ՝ կլինի՞ այդ հաղթանակը Արամ Սարգսյանի համար, եւ ո՞ր դեպքում ժողովուրդը կսատարի նրան: Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, գոնե անցած պատմությունը ցույց տվեց մեզ, որ ամեն մեկին մի անգամ է շանս տրվում նախագահի կռվի համար: Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, հետո երկրորդ անգամ մտավ, ի՞նչ արդյունք ստացավ: Չեմ ուզում հիմա անուններ բերել: Մարդուն մի անգամ է տրվում: Դրա համար ես էլ էի…շատերն ասում են՝ չէ, Արամը պիտի դնի, ես էլ մտածում եմ՝ իրավիճակը թույլ տալի՞ս է, մենք կրելու շանս ունե՞նք: Երբ որ կրելու շանս կունենանք, այն ժամանակ կմտնենք, թեւներս կքշտենք, կգնանք առաջ: Բայց հիմա այս քաղաքական իրավիճակում…»:
Մենք ճշտեցինք, այսինքն՝ հիմա շանս չկա՞, նա պատասխանեց. «Դե չգիտեմ հիմա, մինչեւ ամսի 21-ը ինչ կլինի, 21-ին էլ աշխարհի վերջն է, չգիտենք ինչ է լինելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































