Հայաստանցի բռնցքամարտիկ, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը Կալինինգրադում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը: Նա միավորներով պարտվեց ռուսաստանցի Վասիլի Վետկինին եւ բավարարվեց բրոնզե մեդալով: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ «գերմանացի» Արայիկ Մարությանը, որը տանուլ տվեց Արտյոմ Զելենկովսկուն (Ռուսաստան): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: