Ամերիկացի լեգենդար գերծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սկսնդալային Մայք Թայսոնը օրերս հարկադրված է եղել պաշտոնապես հերքել տարածված այն լուրը, իբր ինքը վերջերս 16 ժամ տեւած վիրահատության արդյունքում փոխել է սեռը, Մայք անունը փոխել Միշելի, իսկ «Երկաթյա Մայք» սարսափազդու մականունը՝ «Երկաթյա Կնոջ»:
Այս տեղեկատվությունը կատակով տպագրվել է բրիտանական «NewsBiscuit» հումորային կայքում, ինչն Աֆրիկայի առաջատար ԶԼՄ-ներն ընդունել են որպես իրականություն եւ զանգվածաբար արտատպել: Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: