«Մատաղիսի գործով շատ լավ, դիմեք Կոստանյան ինչ է՝ Գեւորգին»,- այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ է եղել՝ այսպես արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը: Aravot.am-ի դիտարկմանը, որ փաստորեն տարիներ շարունակ այդ տղաները անարդարացիորեն ազատազրկված են եղել՝ նա պատասխանեց. «Ավելի լավ: Ուրեմն ինձանից հետո պաշտոնավարել է երկու զինվորական դատախազ: Երկրորդ զինդատախազը նույն մեղադրանքով նույն անձանց վերաբերյալ այդ գործն ուղարկել է դատարան, երրորդ զինդատախազի օրոք այդ մեղադրանքը պաշտպանվել է դատարանում, դիմեք իրենք»:
Դիտարկմանը, որ Դուք եք «կնքահայրը»՝ նա պատասխանեց. «Ես ընդամենը կյանքումս մի երեխա եմ կնքել, ուրիշ որեւէ մեկի կնքահայրը չեմ եղել: Ցտեսություն ձեզ»:
Հարցերին՝ դուք ձեզ մեղավոր չե՞ք զգում՝ նա պատասխանեց. «Բացարձակ: Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին»:
Նա վստահեցրեց, որ շարունակում է պնդել, որ «դրանք մարդասպաններ են»: Ճշտմանը՝ մեղքի զգացողություն չունե՞ք՝ նա նետեց. «Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: