Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը դատապարտում է Մհեր Սեդրակյանի պահվածքը. «ՀՀԿ-ն ամենաթողություն է քարոզում»

Դեկտեմբեր 19,2012 17:20

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ամենաթողության դրսեւորում է  համարում այսօր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի դիմելաձեւը «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին՝ «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

«Երբ լսեցի, նախագահն ասաց, թե  ամենաթողությանը վերջ է տրվել, միանգամից աչքիս առջեւ եկավ մարզպետի ապտակը Սիլվա Համբարձումյանին, որը ոչ մի հետեւանք չունեցավ, եւ բազմաթիվ դեպքեր, եւ այսօրվա պատգամավորի դիմելաձեւը եւս: Նման դեպքեր  եղել են, կան ու շարունակվելու են, քանի դեռ Հայաստանում չեն գործում իշխանության տարանջատման մեխանիզմները, երբ չենք ձերբազատվել հայտնի Մուսոլինիի սկզբունքից՝ մեր ընկերներին եւ բարեկամներին թույլ է տրվում ամեն ինչ անել, իսկ օրենքները մեր հակառակորդների համար են»,- ասաց պարոն Իշխանյանը:

Ըստ նրա, ՀՀԿ-ն դասական իմաստով կուսակցություն չէ, այլ իշխող խումբ, որը ամենաթողության օրինակ  է ծառայում ու քարոզում: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հպարտացել էր. «Մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսևորմանը: Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31