
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարգարյանը հայտարարել էր, որ իր կուսակցությունը թեեւ պաշտոնապես դուրս չի եկել ՀԱԿ-ից, սակայն մեկ տարի է ինչ առնչություններ չունի այդ կառույցի հետ եւ նախագահական ընտրություններում չի պաշտպանելու որեւէ թեկնածություն:
Թե ինչո՞ւ է «Հայրենիք ու պատիվն» այս ամենից հետո շարունակում մնալ ՀԱԿ-ում, Մարգարյանը պատասխանեց. «Որովհետեւ, ուզում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին դեմ առ դեմ ասել իմ ասելիքը: Ես սպա եմ, չէ՞, չեմ կարող…Բոլորի ներկայությամբ պետք է ասեմ ստեղծված իրավիճակի, թերությունների մասին: Ինչո՞ւ ձեզ ասեմ, իմ տարիքն ու անցած ուղին թո՞ւյլ է տալիս ինձ»:
Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանն ասաց. «Կոռեկտ չի: Բայց այդ տհաճ խոսակցությունը…ասելիք ունեն թող քաղխորհրդում ասեն եւ ոչ թե գնան թիկունքում, հատկապես Նիկոլի թիկունքում բանակցություններ վարեն, փորձեն վարկաբեկել Նիկոլին կամ Նիկոլի նման ազնիվ տղաներին: Անթույլատրելի է» :
Կարդացեք նաև
Գառնիկ Մարգարյանը չցանկացավ տեսլական ներկայացնել, թե այս ամենից հետո ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ պետք է լինեն ՀԱԿ-ում:
Կառաջադրվի՞ առաջին նախագահը, թե՝ ոչ, ասաց. «Իրեն պետք է հարցն ուղղել, բայց երեւի արդեն հաշվարկել է, որ շանսերը շատ փոքր են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































