
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը։ Նրա խոսքերով, երբ կնոջը խուզարկում է տղամարդը, դա արդեն իրավունքի ոտնահարում է։
«Ամբողջ Հայաստանի ՁՊՎ-երում միայն մեկ կին բուժակ կա, որն ի պաշտոնե կարող է մասնակցել կին ձերբակալվածի խուզարկությանը։ Սովորաբար, ձեւական առումով նշվում է, որ խուզարկությունը կատարել է, ասենք, ՁՊՎ-ի հավաքարարը կամ հաշվապահը։ Սակայն նույնիսկ այդ դեպքում խախտվում է մարդու իրավունքները, որովհետեւ ամեն դեպքում, խուզարկության ընթացքին հետեւում է տղամարդ հսկիչը», – նշեց պարոն Իսկանդարյանը։
Ըստ կարգի, ոստիկանը պետք է դիտանցքից հետեւի ձերբակալվածի գրծողություններին, երբ վերջինս նույնիս արտաքնոց է գնում։ Ավելին՝ անձնական հիգիենայի խնդիրներ ունեցող կին ձերբակալվածտը կարող է երեք-չորս օր մնալ ՁՊՎ-ում եւ չկարողանալ իր խնդրի մասին տեղեկացնել տղամարդ ոստիկանին։
Կարդացեք նաև
ՁՊՎ-երում բուժաշխատողի հաստիքի բացակայությունը երբեմն հանգեցնում է ողբերգական հետեւանքների.
«Դեպք է եղել, երբ Երեւանում ձերբակալվածը ինքնասպանության փորձ է արել, եւ բուժակի ներկայությունը օգնել է փրկել նրա կյանքը։ Ընդամենը 3 օր անց, սակայն, Աշտարակում ձերբակալվածի ինքնասպանության փորձը ավարտվեց մահվան ելքով, քանի որ նրան բուժօգնություն տվող չկար», – նշեց դիտորդական խմբի ղեկավարը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































