
Գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:
Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ լույսերի միացումով, ըստ էության, ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը. «Երևանի համաչափ զարգացման քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության համատեքստում մենք այս տարի միասնական մոտեցում ենք ցուցաբերել նաև մայրաքաղաքի տոնական ձևավորման հարցում: Շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ երևանցիներին ու Երևանի հյուրերին մաղթում եմ ուրախ տրամադրություն և թող բոլոր ընտանիքներում լինի խաղաղություն»:
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմանը հաջորդել է նաև տոնական հրավառությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն



















































