Օրերս Գյումրիում Հայաստանի իշխանությունների մասին խոսելիս, նման ձևակերպում տվեց Սարդարապատ շարժման անդամ Գարեգին Չուքասզյանը: « Ի՞նչ իշխանություն, իշխանություն կոչելը շատ մեծ պատիվ է , դա ընդամենը ադմինստրացիա է, երկրի ադմինիստրացիա, այդպես կարելի է կոչել և բնականաբար մենք` քաղաքացիներս, ստիպված ենք այս կամ այն ձև շփվել ադմինստրացիայի հետ, բայց կոչել իշխանություն…..Իշխանությունը լինում է ժողովրդինը, բայց ժողովրդինը չէ, կապ չունի ժողովրդի հետ , մեր ժողովրդի շահերից լրիվ օտարված է , մի փակ էլիտար ակումբ է, որը իր մեջից անընդհատ գնալով խմորումներ է տալիս, և մենք տեսնում ենք էդ փտախտը, որը տեղի է ունենում էդ փակ էլիտար ակումբում, տեղի է ունենում,որովհետև ընտրասերումը ամեն անգամ ավելի ու ավելի պատ է դառնում, որովհետև չի սնվում ժողովրդի արմատից, որևէ նորացում չի լինում , հետադարձ կապ չկա ժողովրդի հետ որևիցե ձևով», -այսպես բնութագրեց Գարեգին Չուքասզյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: