
Այս խմբի անդամներից Վարդան Հակոբյանն էլ հավելեց. «Այսօրվա ստեղծված իրավիճակում մենք շատ անձնավորված կառավարություն, անձնավորված ղեկավարություն ունենք` ի դեմս նախագահի, որը արդեն իսկ ապացուցել է , որ չի աշխատում ոչ մի կառավարման մեխանիզ, ամբողջ համակարգը կազմալուծված է, և մեր նախաձեռնության հիմնական իմաստը հետևյալն է `ձևավորել այնպիսի կառավարման համակարգ, որտեղ բոլորը կարողանան ինքնադրսևորվել, և ոչինչ կախված չլինի կոնկրետ անձանցից, նրանց կամայականություններից , երկիրը ունենա կոնկրետ տեսլական, կոնկրետ նպատակներ, որի ուղղությամբ այսպես թե այնպես պիտի գնա անկախ նրանից` ո՞վ կլինի երկրի նախագահ, ո՞վ կլինի Ազգային ժողովի նախագահ կամ կլինի՞ նախագահ, թե՞ չի լինի, և անձերի փոփոխությունից չտուժի ամբողջ երկրի ապագան և ընդհանրապես ուղղությունը» :
Aravot.am –ի ճշտող հարցին ` ուզո՞ւմ ե ք ասել` նախագահը կամ խորհրդարանի նախագահն ինչքան էլ լուսավոր կերպար լինեն, չե՞ն կարողանա այս պահին մեր երկիրը փրկել ձեր բառերով ասած փոսից, անորոշությունից, Գարեգին Չուգքասզյանը այսպես արձագանքեց. «Դա կարևոր չէ, էն փոսը, որում հայտնվել է Հայաստանը, էնքան խորն է , որ ոչ մի կուսակցություն, ոչ թե անհատ, այլ կուսակցություն, չի կարող հանել, այստեղ համաժողովրդական վստահությունը հետ բերելու խնդիր կա, այ էդքան խորը փոսի մեջ ենք մենք գտնվում, մենք պետք է վերանվաճենք մեր ժողովրդի վստահությունը, որ կարողանանք համատեղ ուժերով էս փոսից դուրս գալ, այլ կերպ հնարավոր չէ»:
Խմբի անդամները մի ուշագրավ հայտարություն ևս արեցին` ասելով, որ Սերժ Սարգսյանի հիմնական «ընդդիմադիրը» ոչ թե կուսակցություններն են, այլ կյանքը` իր ահագնացող դժվարություններով, և սա է, որ արթնացնելու է ժողովրդին: « Մեր նպատակը այն է, որ ոչ թե ինքնադատաստան լինի, այլ կազմակերպված գործընթաց լինի` նոր քաղաքական, որովհետև երբ որ քաղաքական մեխանիզմները չեն աշխատում, կարող է պայթյուն լինի, որպեսզի պայթյունից խուսափենք, իսկ մենք փորձում ենք, որ այս իշխանափոխությունը հնարավորինս անցածում տեղի ունենա , պետք է առաջանան այլընտրանքային մարմինները, որոնք գործը տանեն քաղաքակիրթ ճանապարհով, իսկ մենք ժամանակ չունենք և ամբողջ երկիրը ժամանակ չունի », -եզրափակեց Գարեգին Չուքասզյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































